ՆԱՏՕ-ն կոչ կանի ԼՂ խնդրի կողմերին զերծ մնալ նոր բռնություններից - Mediamax.am

5626 դիտում

ՆԱՏՕ-ն կոչ կանի ԼՂ խնդրի կողմերին զերծ մնալ նոր բռնություններից


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Լեհաստանի մայրաքաղաքում մեկնարկող Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովի շրջանակում անդրադարձ կարվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Այսօր գագաթաժողովի մեկնարկից առաջ Վարշավայում կայացած ճեպազրույցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ գագաթաժողովի արդյունքներով ընդունվելիք հռչակագրում տեղ կգտնի նաեւ ԼՂ հակամարտության հարցը:

 

«Մեր ուղերձը կլինի հետեւյալը. մենք կոչ կանենք հակամարտության բոլոր կողմերին կրճատել լարվածությունը, զերծ մնալ բռնություններից եւ շարունակել հիմնախնդրի խաղաղ, բանակցված կարգավորմանը հասնելու ջանքերը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին