Արցախում զորախաղեր են ընթանում - Mediamax.am

Մարտ 03, 2026
4141 դիտում

Արցախում զորախաղեր են ընթանում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 21-ին Արցախի Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն:

Այն կայացել է Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկած բազմաստիճան շտաբային զորավարժությունների շրջանակում:

 

ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանն ասել է, որ զորախաղերը անց են կացվում տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական արդի եւ հավանական իրողություններին համահունչ՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմից արված հետեւությունները:

 

Մարտավարական զորավարժությունը մեկնարկել է պայմանական առաջնագծի վրա հակառակորդի հարձակմամբ, որն ուղեկցվել է հրետանու կրակով եւ դիվերսիոն-հետախուզական գործողություններով: Ընդունելով առաջին հարվածը, ՊԲ ուժերը կատարել են վերախմբավորումներ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ եւ օգնության եկած ուժերի հետ միասին անցնելով հակագրոհի վերականգնել են կորցրած դիրքերը:




Մեր ընտրանին