«ՊԲ-ն հակառակորդի բոլոր քայլերը վերահսկելու նախադրյալներն ունի» - Mediamax.am

8850 դիտում

«ՊԲ-ն հակառակորդի բոլոր քայլերը վերահսկելու նախադրյալներն ունի»


ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը
ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն այսօր հայտարարել է, որ Արցախի բանակի հրամանատարությունը քաջատեղյակ է հակառակորդի ճամբարում տեղի ունեցող գործընթացներից:

Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրության մասին:

 

Լեւոն Մնացականյանը վստահեցրել է, որ հակառակորդի ցանկացած հավանական քայլերի նկատմամբ վերահսկողություն պահպանելու բոլոր նախադրյալները կան:

 

«Այդ նպատակին հասնելու համար անընդհատ կատարելագործվում են ինժեներական ամրակառույցների համակարգը, բարձրացվում է զորքերի պատրաստության եւ ռազմատեխնիկական համալրվածության մակարդակը»,- ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին