Արցախում ընդունվել է համաներման մասին ԱԺ որոշումը - Mediamax.am

4138 դիտում

Արցախում ընդունվել է համաներման մասին ԱԺ որոշումը


Լուսանկարը` ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում միաձայն հավանություն է տվել ԼՂՀ նախագահի առաջարկին՝ ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

Համաներում հայտարարելու մասին որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից:

 

Ամփոփելով արտահերթ նստաշրջանը՝  ԱԺ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը պատգամավորներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ:

 

«25-րդ տարեդարձը՝ մեր անցած ճանապարհի լավագույն ամփոփումն է: Մենք բազմաթիվ դժվարություններ ու զրկանքներ ենք կրել այս մեծ ճանապարհին և բազում զոհողությունների գնով հասել ներկայիս իրողություններին»,- ասել է Աշոտ Ղուլյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին