Բակո Սահակյանը հանդիպել է թալիշցիների հետ - Mediamax.am

6329 դիտում

Բակո Սահակյանը հանդիպել է թալիշցիների հետ


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում հանդիպել է ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած եւ այնտեղ հաստատված թալիշցիների հետ:

«Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանները եւ դրանց բարելավմանը վերաբերող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավորն առկա խնդիրներին պատշաճ լուծում տալու ուղղությամբ՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին», - ասված է Արցախի նախագահի մամուլի ծառայութան հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին