Ուրուգվայում կանցկացվի «Լեռնային Ղարաբաղի ֆորում» - Mediamax.am

5556 դիտում

Ուրուգվայում կանցկացվի «Լեռնային Ղարաբաղի ֆորում»


Լուսանկարը` staticflickr.com


Երեւան: Մեդիամաքս: Ուրուգվայում սեպտեմբերի 2-ին կմեկնարկի «Լեռնային Ղարաբաղի ֆորումը», որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին:

«Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի ֆորումը կմիավորի սոցիալական ակտիվիստների, գիտնականների եւ օրենսդիրների, որոնց նպատակն է նպաստել Ուրուգվայի դիրքորոշմանը՝ աջակցելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտնել է Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը:

 

Ֆորումին կմասնակցեն ուրուգվայցի սենատորներ եւ պատգամավորներ, պատմաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ:

 

Ֆորումին հանդես կգա նաեւ Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

 

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 4-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը եւ նրա ինքնորոշման իրավունքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին