Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում շտապողականություն դրսեւորելու կարիք չկա:
«Հակամարտության կարգավորման հարցում շտապելու խնդիր չկա: Մենք պետք է կարողանանք այնպիսի իրավիճակ ձեւավորել, որ հաջորդ սերունդը ավելի լավ լուծման հնարավորություն ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թեւան Պողոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ներկա իրավիճակում միգուցե «ամենաճիշտը հիմնախնդրի չլուծումն է»:
«Եթե առաջարկվելիք տարբերակը փոխզիջումն է եւ տարածքների հանձնումը, ապա մենք դրան համաձայն չենք: Ստիպող որեւէ մեկը չկա: Աշխարհում կան շատ կոնֆլիկտներ, որոնք շատ ավելի հին են, քան ԼՂ խնդիրը»,- ասել է ԱԺ պատգամավորը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: