Նալբանդյանն ու Շտայնմայերը քննարկել են ԼՂ խնդիրը - Mediamax.am

6527 դիտում

Նալբանդյանն ու Շտայնմայերը քննարկել են ԼՂ խնդիրը


Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրել է առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում։

 

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

 

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանն առնչվող հարցեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին