Ադրբեջանն արկակոծում է ԼՂՀ հյուսիսարեւելյան դիրքերը - Mediamax.am

24896 դիտում

Ադրբեջանն արկակոծում է ԼՂՀ հյուսիսարեւելյան դիրքերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր առավոտվանից ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է սադրիչ գործողությունները:

Ինչպես հաղորդում են Արցախի Պաշտպանության բանակից, ժամը 12:15-ից սկսած հակառակորդը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարեւելյան (Թալիշ եւ Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը:

 

Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

 

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,-ասված է ՊԲ հաղոորդագրության մեջ:

 

Նշենք, որ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերվա ընթացքում  շփման գծի հյուսիսային (Վերին Չայլու) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ (4 արկ) եւ 60-միլիմետրանոց ականանետ (1 արկ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին