Ադրբեջանը ականանետ է կիրառել - Mediamax.am

6672 դիտում

Ադրբեջանը ականանետ է կիրառել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 5-ին եւ լույս 6-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 580 կրակոց: Շփման գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին