Գանձասարում նշել են մահապարտների զորագնդի կազմավորման 25-ամյակը - Mediamax.am

11891 դիտում

Գանձասարում նշել են մահապարտների զորագնդի կազմավորման 25-ամյակը


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Գանձասարի վանական համալիրում անցկացվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

Արցախի նախագա Բակո Սահակյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Արծիվ մահապարտներ» զորագնդի մի խումբ մարտիկներին պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 

Բակո Սահակյանը նշել է, որ պետությունը միշտ հիշում եւ բարձր է գնահատում իր երախտավորներին:

 

«Գումարտակը մեր մյուս զորախմբերի հետ մեկտեղ մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրական եւ ինքնապաշտպանական մարտերին: Մեր քաջ եղբայրների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կասեցվեց թշնամու առաջխաղացումը՝ հավատ ներշնչելով մեր ժողովրդին սեփական ուժերի հանդեպ, ամրապնդելով հակառակորդին արժանի հակահարված հասցնելու եւ նրա հանցավոր ծրագրերը ձախողելու հայ զինվորի կամքն ու վճռականությունը: Դա սրբազան պայքար էր, որը պսակվեց հաղթանակով»,- ասել է Արցախի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին