4001 դիտում

Բակո Սահակյան. Մեր բանակը կարող է լուծել բոլոր խնդիրները



Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ասել է, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել բանակաշինության ոլորտը:

«Համոզված եմ, որ մեր բանակը, ինչպես միշտ, ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջեւ դրված խնդիրները: Պետությունն իր հերթին կանի հնարավոր ամեն ինչ զինված ուժերի մարտունակությունը բարձր պահելու, զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու ուղղությամբ»,- ասել է Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում:

2017-ին ոլորտում իրականացված աշխատանքները Արցախի նախագահը գնահատել է բավարար՝ նշելով, որ դրանց արդյունքները տեսանելի են:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ ներկայացված առաջադրանքները պահանջելու են ամենօրյա քրտնաջան աշխատանք հրամանատարական կազմի բոլոր օղակների կողմից:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am