Ամփոփվել են Արցախում կայացած զորավարժությունների արդյունքները - Mediamax.am

3347 դիտում

Ամփոփվել են Արցախում կայացած զորավարժությունների արդյունքները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ամփոփվել են հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում մարտական կրակի կիրառմամբ մայիսի 14-ից 19-ը անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները: 

 

Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ սպաներ: 

 

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

ԶՈՒ առաջին բանակային զորամիավորման, ՊԲ հարավային ուղղությամբ գործող միավորման եւ ենթակա զորամասերի ներգրավմամբ անցկացված զորավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղումը, զորքերի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական օպերացիայի վարումը»: Մարտական կրակի կիրառմամբ զորավարժությունն անցկացվել է երեք փուլով՝ ընդգրկելով նաեւ մարտավարական եւ բանակային ավիացիա: 

 

Գլխավոր շտաբի պետն անդրադարձել է զորավարժության անցկացման առանձնահատկություններին ու նպատակներին եւ նշել է, որ, ընդհանուր առմամբ, գոհ է արձանագրված արդյունքներից: 

 

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

Զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը, ով նշել է, որ անցկացված զորավարժությունների համար ստեղծվել էր տարածաշրջանային հավանական զարգացումներին եւ զորքերի մարտական խնդիրներին համապատասխանող օպերատիվ-մարտավարական իրադրություն: 

 

Տիրան Խաչատրյանը վերլուծել է զորավարժության առանձին դրվագներ, իսկ արձանագրված ձեռքբերումներից կարեւորել է գումարտակների հրամանատարների՝ մարտը սեղմ ժամկետներում կազմակերպելու կարողությունը, նաեւ՝ անծանոթ տեղանքում եւ իրադրությունում արագ կողմնորոշվելու անձնակազմի ունակությունը: 

 

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

Նա նաեւ վերհանել է նկատված բացթողումներն ու թերացումները, որոնք մանրամասն կվերլուծվեն առաջիկայում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին