Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը առաջնային են Երեւանի համար - Mediamax.am

5448 դիտում

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը առաջնային են Երեւանի համար


Տոյվո Կլաարը եւ Զոհրաբ Մնացականյանը
Տոյվո Կլաարը եւ Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Բաքվի հռետորաբանությունը խանգարում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը:

Ընդունելով Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, արտգործնախարարն ասել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

 

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ՝ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են։

 

Զրուցակիցներն անդրադարձել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին, նշելով, որ այն լավ հիմք է փոխգործակցությունն առավել խորացնելու համար:

 

Հանդիպման օրակարգում էին նաեւ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը եւ գործողությունների ծրագրի մեկնարկին առնչվող հարցերը:

 

Զոհրաբ Մնացականյանն ու Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին