Մնացականյան. ԼՂ-ն որոշիչ ձայն ունի կարգավորման գործընթացում - Mediamax.am

4530 դիտում

Մնացականյան. ԼՂ-ն որոշիչ ձայն ունի կարգավորման գործընթացում


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը որոշիչ ձայն ունի խաղաղ կարգավորման գործընթացում»:

«Այդ որոշիչ ձայնը նորություն չէ որեւէ մեկի համար, որովհետեւ, ի վերջո, հակամարտությունը նույն եռանախագահների ձեւակերպմամբ կոչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ «Nagorno-Karabakh conflict»: Լեռնային Ղարաբաղը դա հստակ, այսպես ասենք, միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, միավոր է, որը դժվար թե հնարավոր է արհամարհել: Վերջինիս որոշիչ ձայնը ի սկզբանե հստակ եղել է այս ամբողջ գործընթացի հիմքում»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղը կրկին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

 

ԱԳ նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ մի շարք աշխատանքներ են կատարվել:

 

«Այս շրջանում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, ես հեռախոսազրույցներ եմ ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, համանախագահների հետ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ընդունել ենք Ֆրանսիայի արտգործնախարարին, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաին: Հունիսի 7-ին լինելու եմ Մոսկվայում աշխատանքային այցով եւ հանդիպելու եմ Ռուսաստանի արտգործնախարարի հետ»,- ասել է նախարարը:

 

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը դրված է զինադադարի համաձայնագրի տակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին