Արցախի պետնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել - Mediamax.am

5487 դիտում

Արցախի պետնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել


Լուսանկարը` Արցախի կառավարություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արայիկ Հարությունյանն իր դիմումի հիմքերը կներկայացնի այսօր՝ ժամը 15:00-ին, տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Արայիկ Հարությունյանը պետական նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2017թ. սեպտեմբերի 25-ից: Մինչ այդ՝ 2007-ից ղեկավարել է Արցախի կառավարությունը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին