Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել - Mediamax.am

6618 դիտում

Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել


Կամո Աղաջանյանը
Կամո Աղաջանյանը

Լուսանկարը` http://www.police.nkr.am


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն, այլեւ երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու եւ ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը»,- հայտարարել է Կամո Աղաջանյանը:

 

Հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա միջադեպ էր տեղի ունեցել ԱԱԾ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ։ Դրան հաջորդել էին բողոքի ցույցեր, որոնց ընթացքում քաղաքացիները պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին