Արցախի ԱԱԾ տնօրենն ու տեղակալը հրաժարական են ներկայացրել - Mediamax.am

7187 դիտում

Արցախի ԱԱԾ տնօրենն ու տեղակալը հրաժարական են ներկայացրել


Լուսանկարը` http://hing.am


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանն ու նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Արցախի արդեն նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը։

 

 

Նա հերքել է լուրերը, թե պետնախարարի պաշտոնում նշանակվելու է Արշավիր Ղարամյանը:

 

ԱԱԾ տնօրենի պաշտոնը Արշավիր Ղարամյանը զբաղեցնում էր 2014թ. հոկտեմբերից: 

 

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականի մասին: 

 

 

Հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա միջադեպ էր տեղի ունեցել ԱԱԾ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ։ Դրան հաջորդել էին բողոքի ցույցեր, որոնց ընթացքում քաղաքացիները պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին