Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցումը ռազմավարական նշանակություն ունի, ասել է ԼՂՀ նախագահը - Mediamax.am

8422 դիտում

Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցումը ռազմավարական նշանակություն ունի, ասել է ԼՂՀ նախագահը


Բակո Սահակյանի այցը Շահումյանի շրջան
Բակո Սահակյանի այցը Շահումյանի շրջան

Լուսանկարը` Zod-Info


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդգծել է արդեն մեկնարկած Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցման կարեւորությունը՝ այն համարելով ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր, որը պետք է իրականացվի բարձր որակով եւ սահմանված ժամկետներում:

Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել էր Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

 

ԼՂՀ նախագահը նաեւ հանդիպումներ է ունեցել շրջանի մի շարք համայնքներում եւ քննարկել առկա խնդիրները:

 

ԼՂՀ նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին