Ռուսաստանը նոր պատերազմ թույլ չի տա, վստահ է Փաշինյանը - Mediamax.am

11733 դիտում

Ռուսաստանը նոր պատերազմ թույլ չի տա, վստահ է Փաշինյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ռուսաստանը հնարավորություն ունի թույլ չտալու նոր պատերազմական գործողություններ ԼՂ հակամարտության գոտում»:

«Եվ ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կարող է չօգտագործել այդ հնարավորությունը եւ իր ազդեցությունը՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար», - ասել է կառավարության ղեկավարը:

 

 

Խոսելով Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խախտումների քանակը տարբեր օրերին կարող է տարբեր լինել, սակայն «ընդհանուր ռազմա-քաղաքական լարվածությունն է մեծ»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին