Արցախում կանխվել է հակառակորդի 15-հոգանոց խմբի հարձակումը - Mediamax.am

10634 դիտում

Արցախում կանխվել է հակառակորդի 15-հոգանոց խմբի հարձակումը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15-հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

«ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները եւ վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:

 

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել:

 

Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալները ճշտվում են»,- ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին