Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել - Mediamax.am

4107 դիտում

Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել


Ռուբեն Մելիքյանը
Ռուբեն Մելիքյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախում մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր հայտնել է, որ հրաժարական է ներկայացրել:

Իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում Ռուբեն Մելիքյանը նշել է, որ որոշումը կայացրել է ամիսներ առաջ: 

 

«Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս։

 

Այդ չափանիշներից ելնելով ներկայում ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։

 

Նա Արցախում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնում էր 2016թ. մայիսի 5-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին