Մնացականյանը չի բացառել փետրվարին Մամեդյարովի հետ հանդիպումը - Mediamax.am

4120 դիտում

Մնացականյանը չի բացառել փետրվարին Մամեդյարովի հետ հանդիպումը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր չի բացառել, որ փետրվարի 15-17-ին կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։

«Ծրագրում եմ լինել Մյունխենում եւ հասկանում եմ նաեւ, որ Էլմար Մամեդյարովը եւս նախատեսում է լինել այնտեղ։ Փարիզի եւ Դավոսի հանդիպումների հիման վրա՝ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին խորհրդակցում ենք եւ քննարկում՝ ինչպես շարժվել առաջ։ Ոչինչ չի բացառվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Զոհրաբ Մնացականյանը։

 

Փաշինյանն ու Ալիեւը շփվել են երրորդ անգամ

 

ԱԳ նախարարի խոսքով՝ «ժամկետները փորձում ենք համաձայնեցնել, որի մասին կտեղեկացնենք մեր հասարակություններին»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին