Մասիս Մայիլյան. Անհրաժեշտ է զսպել Բաքվի զավթողական նկրտումները - Mediamax.am

2811 դիտում

Մասիս Մայիլյան. Անհրաժեշտ է զսպել Բաքվի զավթողական նկրտումները


Լուսանկարը` ԼՂՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն ասել է, որ անհրաժեշտ է ռազմական եւ քաղաքական-դիվանագիտական միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ եւ զավթողական նկրտումները:

«Տարածքների հանձնումը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի անվտանգության համակարգի ոչնչացմանը տանող ուղիղ ճանապարհ է, ինչը վտանգի տակ կդնի բուն բնակչության գոյությունն իսկ իր պատմական հայրենիքում: Այլ կերպ ասած, մեզ համար այս հարցն ունի էքզիստենցիալ նշանակություն»,- ասել է Մասիս Մայիլյանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում։

 

«Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից հետեւում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է գրավել ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի Սյունիքի մարզը եւ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքը:

 

Մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք Ադրբեջանի նախագահի եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարություններին եւ չդյուրացնենք նրա ճանապարհը դեպի իր ռազմավարական նպատակը»,- հավելել է Արցախի ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին