Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին - Mediamax.am

2854 դիտում

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին


Լուսանկարը` Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն (Արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ-ում տեղեկացրել են նաեւ, որ սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։

 

Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 20-ին Վաշինգտոնում, իսկ մինչ այդ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին