ԱՄՆ դեսպանը «բացարձակ անընդունելի» է անվանել Բաքվի պահվածքը - Mediamax.am

3029 դիտում

ԱՄՆ դեսպանը «բացարձակ անընդունելի» է անվանել Բաքվի պահվածքը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան, Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը այսօր «բացարձակ անընդունելի» է անվանել Բաքվի հայտարարությունները դեպի Ստեփանակերտի ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռները գնդակոծելու մտադրության մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում Մարի Յովանովիչը հիշեցրել է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան արդեն արձագանքել է այդ «շատ լուրջ հարցին»:

 

Ամերիկացի դիվանագետը Ադրբեջանին կոչ է արել հարգել հակամարտության խաղաղ կարգավորման մասին ստանձնած իր պարտավորությունները:

 

Մարի Յովանովիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերում ղարաբաղյան կարգավորման բոլոր սկզբունքներին, սակայն կարծում է, որ «ուժի չկիրառման սկզբունքը առավել քան կարեւոր է, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Մեր ընտրանին