Երեւանից Ստեփանակերտ թռիչքի տեւողությունը կկազմի 35 րոպե - Mediamax.am

5114 դիտում

Երեւանից Ստեփանակերտ թռիչքի տեւողությունը կկազմի 35 րոպե


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` PanArmenian


Երեւան: Մեդիամաքս: Ստեփանակերտի օդանավակայանը, որն արդեն պատրաստ է շահագործման, միջազգային չվերթների իրականացման հեռանկար ունի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, օդանավակայանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն այսօր ասել է, որ «հատակագծային առաջադրանքի մեջ ներառված են նաեւ միջազգային չվերթներ իրականացնելու լուծումները»:

 

Նա հավելել է, որ օդանավակայանի թողունակությունը կազմում է 100 ուղեւոր մեկ ժամում, Երեւանից Ստեփանակերտ թռիչքի տեւողությունը կկազմի 35 րոպե: Օդանավակայանի համալիր աշխատանքների իրականացման համար ծախսվել է $ 5 մլն:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը սեպտեմբերի 12-ին ասել էր, որ օդանավակայանը «շահագործման կհանձնվի ամենաուշը երկու շաբաթից»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին