ԼՂ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը ոչ Հայաստանն է, ոչ էլ Ղարաբաղը, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

4825 դիտում

ԼՂ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը ոչ Հայաստանն է, ոչ էլ Ղարաբաղը, ասել է Նալբանդյանը


Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը ոչ Հայաստանն է, ոչ Ղարաբաղը, ոչ էլ միջնորդները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա ասել է Երեւանում Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

 

Նրա խոսքով, Հայաստանը միշտ աջակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների՝ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին:

 

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման առաջարկով հանդես է եկել հայկական կողմը՝ հույս հայտնելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում կընձեռնվի այդպիսի հնարավորություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին