ՀՀ եւ ԼՂՀ նախագահները հետեւել են զորավարժություններին Արցախի հյուսիսում - Mediamax.am

5589 դիտում

ՀՀ եւ ԼՂՀ նախագահները հետեւել են զորավարժություններին Արցախի հյուսիսում


ՀՀ եւ ԼՂՀ նախագահները հետեւել են զորավարժություններին Արցախի հյուսիսում
ՀՀ եւ ԼՂՀ նախագահները հետեւել են զորավարժություններին Արցախի հյուսիսում

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ

ՀՀ եւ ԼՂՀ նախագահները հետեւել են զորավարժություններին Արցախի հյուսիսում
ՀՀ եւ ԼՂՀ նախագահները հետեւել են զորավարժություններին Արցախի հյուսիսում

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին Արցախի հյուսիսային հատվածում ներկա են գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:

Նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին:

 

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Բակո Սահակյանն ասել է, որ պաշտպանունակության մակարդակի հետեւողական բարձրացումը Արցախի անվտանգության ապահովման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ բաղադրամասերից մեկն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին