Անահիտ Սիմոնյան. Բարությունը կյանք է պարգևում - Mediamax.am

857 դիտում

Անահիտ Սիմոնյան. Բարությունը կյանք է պարգևում


Լուսանկարը`


Տարիներ առաջ հայրս սրտի ծանր հիվանդություն տարավ: Նախքան հիվանդանալը դեմքին նայելիս զգում էի՝ ինչ-որ բան այն չէ, սակայն երբևէ չէի պատկերացնում, որ նա կարող է լուրջ հիվանդություն ձեռք բերել:                                                                                   

 

Մի օր, երբ աշխատանքից վերադարձավ տուն նկատեցի, որ սփրթնել է: Ծխախոտ ուզեց, չտվեցի: Հետո շատ համառեց, տուփից մեկը վերցրեց և սկսեց ծխել: Այդ պահին ինձ համար անհասկանալի բան տեղի ունեցավ. հայրս սկսեց դողալ, ձեռքն անընդհատ  սրտի կողմն էր տանում, ասում էր, որ սիրտն ուժեղ ցավում է: Շտապ օգնություն կանչեցի, հորս տեղափոխեցին Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոց:

 

Այդ չարաբաստիկ օրը մշտապես լաց էի լինում: Գիշեր-ցերեկ մնում էի այնտեղ, հորս հուսադրում, որ ամեն ինչ լավ է  լինելու: Մինչդեռ նա չէր ցանկանում, որ գիշերները հիվանդասենյակում մնամ. «Բա որ քնեմ ու չելնեմ, ցանկալի չէ, որ այդ ամենին ականատես լինես», - ասում էր նա:

 

Իսկ ես զգում էի, որ իմ մնալն ու մտերմիկ զրույցները բարերար ազդեցություն են ունենում նրա վրա  և նա աստիճանաբար ապաքինվում էր: Երկար տարիներ է, ինչ ապրում ենք միասին:

 

Անտարբեր մի´ եղեք ձեր հարազատների նկատմամբ, այն կործանում է ամեն ինչ, իսկ սերն ու հոգատարությունը  շատ ավելին արժեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին