Արմինե Սահակյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

574 դիտում

Արմինե Սահակյան. «Անհավանական բարի պատմությունը»


Լուսանկարը`


Երբ ես փոքր էի (2-րդ, 3-րդ) դասարան երևի, մոտենում էր Նոր Տարվա տոները, փնտրում էի մեր հին տոնածառը, որպեսզի զարդարեի, բայց  չէի գտնում ու շատ տխրեցի:

 

Գնացի հորեղբորս տուն (մեր հարևանությամբ էին ապրում), որ հորեղբորս տղաների հետ խաղայի: Հորեղբայր Սոսը ինձ հարցրեց

 

- Ինչի՞ ես տխուր,

 

- Մի հին արհեստական տոնածառ ունեի շատ փոքր, էն էլ կորցրել ենք, որտեղ ման եկանք  չգտանք:  

 

Հաջորդ օրը ես տանը մենակ էի, դռան զանգը տվեցին, բացեցի տեսնեմ երկու ոստիկան:

 Ինձ բարևեցին, թէ բա Արմինեն դուք եք (ես շատ վախեցել էի), Սոսի եղբոր աղջիկը.

 

- Այո , ես եմ,

 

- Հոպարդ քեզ անակնկալ ա արել:

 

Ոստիկանական վիլիս մեքենայից իջացրեցին մի շատ մեծ բնական տոնածառ: Հորեղբայրս ոստիկան էր աշխատում Էջմիածին քաղաքում:

 

Դա իմ կյանքի ամենաուրախ  օրերից մեկն էր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին