Սարգիս. «Ոչ մուկն ա դուրս գալիս, ոչ էլ կատուն» - Mediamax.am

exclusive
3283 դիտում

Սարգիս. «Ոչ մուկն ա դուրս գալիս, ոչ էլ կատուն»


Սարգիս, 5 տարեկան
Սարգիս, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս, 5 տարեկան
Սարգիս, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս, 5 տարեկան
Սարգիս, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս, 5 տարեկան
Սարգիս, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս, 5 տարեկան
Սարգիս, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս, 5 տարեկան
Սարգիս, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: Այս անգամ մեզ հրավիրել էին Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզ:

 

***

 

Սարգիս, 5 տարեկան. Երբ մեծանա, ուզում է դառնալ «վիրահատող բժիշկ»

 

Մոտ ընկերս մեր գյուղի Հովիկն ա: Ամեն ինչ միասին ենք անում:

 

Ամենաշատը սիրում եմ սպորտով զբաղվել. ֆուտբոլ եմ խաղում՝ մեր բակի պաշտպանողն եմ:

 

Չգիտեմ, մարդիկ ինչի համար են ամուսնանում, բայց արդեն որոշել եմ, ու Անուշիկի հետ պիտի ամուսնանամ:

 

Մի անգամ Միլենան եկել էր մեր տուն, պախկվոցի էինք խաղում, նենց էր պախկվել, որ ոչ մի տեղ իրան չէի գտնում: Հետո էլ պարզվեց, որ ոչ թե պախկվել ա, այլ գնացել ա  իրանց տուն: Տենց խաբել էր ինձ:

 

Իմ սիրած մուլտֆիլմը «Թոմ ու Ջերի»-ն ա: Բայց ոչ մուկն ա դուրս գալիս, ոչ էլ կատուն:

 

Մի հատ տեղ էի գնացել, փիսո էր ապրում, անունը՝ Բորիս: Մանուշակագույն էր ու շատ մեծ: Մազն էլ՝թունավոր: Ես իրանից մի քիչ վախենում եմ: Մեկ էլ արծիվից եմ վախենում ու վագրից:

 

Գազանանոցում ամենաշատը կապիկներին եմ հավանել: Ուրախ թռվռում էին ու բանան էին ուտում:

 

Էն մեծ սեւ շներին չեմ սիրում՝ շատ են հաչում: 

 

Ինձ դպրոց կընդունեն, որովհետեւ ես տարվա եղանակները ու շաբաթվա օրերը գիտեմ: Մնում ա տառերը սովորեմ:

 

Գրի առավ Աննա Բուբուշյանը

Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին