Ստալինգրադ. 7-ը` 30 հազարից - Mediamax.am

exclusive
6952 դիտում

Ստալինգրադ. 7-ը` 30 հազարից

Փետրվարին նշվեց Ստալինգրադի ճակատամարտի 70-րդ տարելիցը:

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Ավագ սերժանտ Ռոզալիա Սերգեի Աբգարյան, 89 տարեկան
Ավագ սերժանտ Ռոզալիա Սերգեի Աբգարյան, 89 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Ավագ սերժանտ Արմենակ Համբարձումի Այվազյան, 88 տարեկան
Ավագ սերժանտ Արմենակ Համբարձումի Այվազյան, 88 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:


Փետրվարին նշվեց Ստալինգրադի ճակատամարտի 70-րդ տարելիցը:

 

Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են 30 հազար հայեր, որոնցից 10 հազարը տուն չվերադարձավ: Այսօր Հայաստանում շարունակում են ապրել Ստալինգրադը վերապրած 58 վետերաններ: Սակայն «Մոսկվայի տան» կողմից կազմակերպված մեծարման երեկոյին կարողացան ներկա գտնվել միայն 10-ը…

 

«Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Լենա Գեւորգյանը եւ Մարիամ Լորեցյանը հանդիպել են Ստալինգրադի 7 վետերանների հետ` նրանց տալով միայն մեկ հարց` ի՞նչն էր ամենավախենալուն այդ ճակատամարտում:

 

Ավագ սերժանտ Ռոզալիա Սերգեի Աբգարյան, 89 տարեկան

Վիրավորվել է երկու անգամ, ունի  25 մեդալ ու շքանշան

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

Պատերազմում ամենից վախենալուն ռմբակոծություններն ու կրակոցներն էին: Բայց մի բան էլ կար, որ այսօր ծիծաղելի է թվում` երբեմն գերմանացիների` ցածր թռչող ինքաթիռները մահացու ռումբերի փոխարեն դատարկ տակառներ էին ցած նետում: Այդ ձայնը սարսափելի էր:

 

Ավագ սերժանտ Արմենակ Համբարձումի Այվազյան, 88 տարեկան

Բազմիցս թեթեւ վիրավորվել է, ունի 30 մեդալ ու շքանշան

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

Ամենից վախենալուն առաջին ռումբն էր` սարսափելի էր: Իսկ հաջորդ օրվանից ռմբակոծություններն ու կրակոցները սովորական դարձան: Բայց մինչ օրս` ամեն առավոտ ու երեկո ականջներիս մեջ պայթյունների ձայնն եմ լսում:

 

Սանիտարական գնդի հրամանատար Սուրեն Իվանի Ստեփանյան, 88 տարեկան

Երբեք չի վիրավորվել, ունի  32 մեդալ ու շքանշան

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

Երբեւէ ոչնչից չեմ վախեցել: Պատերազմի հենց առաջին օրը դիպուկահարների կրակի տակ ընկա, զինակիցներիս ասացի`«Չեմ մահանալու եւ որեւէ վերք չեմ ունենալու, ով կենդանի մնա, կհամոզվի»: Այդպես էլ եղավ: Ոչ մի գերմանացի չեմ սպանել` ես բժիշկ եմ ու իմ պարտքն էր մարդկանց կյանքները փրկել:

 

Գնդապետ Սուրեն Երեմի Հովհաննիսյան, 93 տարեկան

Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահ, վիրավորվել է երկու անգամ, ունի 50-ից ավելի մեդալ ու շքանշան

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

Պատերազմում ամեն ինչն էր վախենալու էր: Բայց ես հպարտանում եմ, որ փետրվարի 2-ին՝ Ռեյխստագում, բարձրացրինք Հայաստանի դրոշն ու քոչարի պարեցինք:

 

Գնդապետ Գերասիմ Մնացականի Հարությունյան, 89 տարեկան

Վիրավորվել է երեք անգամ, ունի  50-ից ավելի մեդալ ու շքանշան

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

Մեզ  համար վախենալու ոչինչ չկար, որովհետեւ հայրենիքն էինք պաշտպանում: Մենք պարզապես հավատում էինք, որ հաղթելու ենք:

 

Գնդապետ Պերճ Թադեւոսի Սողոյան, 87 տարեկան

Վիրավորվել է երկու անգամ, ունի  41 մեդալ ու շքանշան

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

Ամենից վախենալուն գերիներն էին:

 

Գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյան, 89 տարեկան

Հայաստանի վետերանների միության նախագահ, վիրավորվել է երեք անգամ, ունի  42 մեդալ ու շքանշան

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

Ամենից վախենալուն առաջին ռումբն էր: Դրանից հետո ոչնչից չէինք վախենում, որովհետեւ գիտեինք՝ այսօր կանք, վաղը չկանք:

 

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Լենա Գեւորգյան (տեքստ)

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին