Մեդիամաքսի լրագրողը COAF-ի հատուկ մրցանակի է արժանացել - Mediamax.am

1722 դիտում

Մեդիամաքսի լրագրողը COAF-ի հատուկ մրցանակի է արժանացել


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մանուկներ հիմնադրամն (COAF) ամփոփել է ամենամյա մեդիա մրցույթի արդյունքներն ու հաղթողներին հանձնել մրցանակներ։

Թվով երրորդ մրցույթի թեման կրթությունն էր։ Հիմնադրամը հավաքագրել էր 35 լրագրողական նյութ ու դրանցից ընտրել լավագույն չորսը։

 

Մրցանակներ են ստացել «Ար» հեռուստաընկերությունը, Armtimes.com-ը, Civilnet.am-ը եւ Հանրային ռադիոն։

 

Մրցանակների են արժանացել նաեւ COAF-ի աշխատանքներն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոցներն ու լրագրողները։

 

Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանը ստացել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հատուկ մրցանակը Լոռիի ԱՄԱՐԹ ապագան շարքի համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին