«Թավշյա հեղափոխության» ծագումնաբանությունը - Mediamax.am

exclusive
8524 դիտում

«Թավշյա հեղափոխության» ծագումնաբանությունը


Լուսանկարը`


Ազգային Ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանում տեղի է ունենում «թավշյա հեղափոխություն»: Շատ արագ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս հայաստանյան իրադարձությունները սկսեցին հենց այդպես բնութագրել: Այսօր պատմում ենք, թե երբ ու ինչպես է ծնվել «թավշյա հեղափոխություն» արտահայտությունը:

1. Ե՞րբ առաջին անգամ հնչեց «թավշյա հեղափոխությունը» արտահայտությունը:

 

«Թավշյա հեղափոխություն» անունը ստացավ 1989 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ամիսներին Չեխոսլովակիայում ծավալված խաղաղ քաղաքացիական ապստամբությունը:

 

Այն շատ արագ զարգացավ: 1989 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ուսանողների առաջին զանգվածային ցույցը, իսկ դեկտեմբերի 29-ին խորհրդարանը այլախոհ գրող Վացլավ Հավելին ընտրեց Չեխոսլովակիայի նախագահ:

 

Հետագայում «թավշյա հեղափոխություն» եզրույթը սկսեցին օգտագործել խաղաղ իշխանափոխության դեպքերի համար:

 

2. Ի՞նչ է «քնքուշ հեղափոխությունը»:

 

Սլովակիայում, որը 1989 թվականին Չեխոսլովակիայի մաս էր կազմում, «թավշյա հեղափոխության» փոխարեն գործածվում էր «քնքուշ հեղափոխություն» տարբերակը:

 

1993 թվականի հունվարի 1-ից Չեխիան եւ Սլովակիան անկախ պետություններ են:

 

3. Ո՞վ է «թավշյա հեղափոխությունը» արտահայտության հեղինակը:

 

Ընդունված է համարել, որ «թավշյա հեղափոխություն» արտահայտության հեղինակը Չեխոսլովակիայի Քաղաքացիական ֆորումի մամուլի քարտուղար Ռիտա Կլիմովան է, ով նաեւ Վացլավ Հավելի թարգմանիչն էր:

 

1990-1991 թթ. Ռիտա Կլիմովան Չեխոսլովակիայի դեսպանն էր ԱՄՆ-ում:

 

1993 թվականին նա մահացավ քաղցկեղից՝ 62 տարեկան հասակում:

 

4. Ո՞ր երգն է համարվում «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ:

 

Պրահայում ընթացող ցույցերից մեկի ժամանակ հայտնի երգչուհի Մարթա Կուբիշովան, որին իշխանությունները մոտ 20 տարի արգելում էին ելույթ ունենալ, կատարեց իր ամենասիրած «Աղոթք Մարթայի» համար երգը, որն էլ դարձավ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին