Վարչապետը ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխման խնդիրը - Mediamax.am

2664 դիտում

Վարչապետը ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխման խնդիրը


Այսօր տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննարկում
Այսօր տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննարկում

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամլուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Օրինաց Երկիր եւ Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչները:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ`  ներկայացնելով տարբեր առաջարկություններ:

 

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչեւ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: 

 

Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների եւ շահագրգիռ կողմերի հետ՝  կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին