ՀՀ նախագահն առաջարկել է մեղմել էլ.էներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը անապահովների համար - Mediamax.am

2581 դիտում

ՀՀ նախագահն առաջարկել է մեղմել էլ.էներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը անապահովների համար


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առաջարկել է վարչապետին եղանակներ գտնել մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, խնդրին լուծում տալու նպատակով վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափն ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ:

 

Նախագիծը պետք է ներկայացվի հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին