ՀԱԿ-ը ԲՀԿ-ին զգուշացրեց «ճակատագրական սխալի» վտանգի մասին - Mediamax.am

5850 դիտում

ՀԱԿ-ը ԲՀԿ-ին զգուշացրեց «ճակատագրական սխալի» վտանգի մասին


Գագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը
Գագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Photolure


Հայ Ազգային Կոնգրեսն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող է վկայել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ հասունացած տարաձայնություների մասին:

Հայտարարարության մեջ ասված է.

 

«1. Ս.թ. նոյեմբերի 6-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհուրդը որոշում է ընդունել հանրապետության բոլոր կարեւոր բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձեւավորելու մասին։

 

2. Միասնական գրասենյակների ձեւավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։

 

3. Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։

 

4. Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին