Երեւանում է Վրաստանի ներքին գործերի նախարարը - Mediamax.am

3326 դիտում

Երեւանում է Վրաստանի ներքին գործերի նախարարը


Ալեքսանդր Չիկաիձեն ու Սերժ Սարգսյանը
Ալեքսանդր Չիկաիձեն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին:

«Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու եւ տարածաշրջանում ընդհանուր մտահոգության խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու գործում պետք է շարունակաբար զարգացնեն համագործակցությունը, ինչին նպաստում են հայ-վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կառուցողական եւ ջերմ հարաբերությունները», - հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին