ՀՀ նախագահը շնորհավորել է դիվանագետներին - Mediamax.am

2375 դիտում

ՀՀ նախագահը շնորհավորել է դիվանագետներին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դիվանագետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Անկախ պետականության գրեթե երկուսուկես տասնամյակների ընթացքում դուք՝ դիվանագետներդ, ձեր կարեւոր նպաստն եք բերել միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության ամրապնդմանը, մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը, Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին։

 

Այսօր էլ ձեր առջեւ բազում են մարտահրավերները, հետեւաբար մեծ են նաեւ ձեզնից ակնկալիքներն ու պահանջները: Ձեզ տրված առաջադրանքներն ու հանձնարարականներն իրականացնելու համար պահանջվում է ամենօրյա, հաճախ՝ ամենժամյա աշխատանք, երբեմն՝ առանձնակի դժվարին եւ թեժ պայմաններում: Այս պահին եւս Սիրիայում եւ Իրաքում ընթացող դժվարին գործընթացների պայմաններում պատվով իրենց առաքելությունն են իրականացնում հայ դիվանագետները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին