Սարգսյանն ու Տուսկը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը - Mediamax.am

4865 դիտում

Սարգսյանն ու Տուսկը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը

Լուսանկարը` http://www.srbijadanas.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակի ձեւավորումը:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 19-ին՝ Բրյուսելում անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովի շրջանակում:

 

Կողմերը քննարկել են նաեւ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք, կողմերի համոզմամբ, կարեւոր տեղ են զբաղեցնում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններում:

 

ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակում Սերժ Սարգսյանը կարճատեւ հանդիպում է ունեցել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

 

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ձեւաչափը քննարկվում է 2014թ. վերջից:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին