Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Իտալիա - Mediamax.am

4558 դիտում

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Իտալիա


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` regnum.ru


Երեւան: Մեդիամաքս: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Իտալիա եւ հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, այցի շրջանակում ապրիլի 10-ին ՀՀ նախագահը կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը:

 

Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սերժ Սարգսյանն ապրիլի 11-ին ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման եւ օծման արարողությանը:

 

Իտալիայում նախատեսված է նաեւ ՀՀ նախագահի հանդիպումը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ:

 

Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին