Սահակյան-Բիբիլով հանդիպումը մասնավոր բնույթ է կրել - Mediamax.am

7332 դիտում

Սահակյան-Բիբիլով հանդիպումը մասնավոր բնույթ է կրել


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Երեւանը հաստատել է ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանի եւ Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, այդ հանդիպումը կրել է մասնավոր բնույթ:

 

«ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը Անատոլի Բիբիլովի հետ կրել է մասնավոր բնույթ։ Պաշտոնական որեւէ հարց չի քննարկվել: Երկու անձնանց միջեւ մասնավոր հանդիպումները չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ քաղաքական դիրքորոշումների վրա»,- ասել է Արսեն Բաբայանը։

 

Ավելի վաղ Մեդիամաքսը հայտնել էր, որ պաշտոնական Թբիլիսին ստուգում է տեղեկությունները Գալուստ Սահակյան-Անատոլի Բիբիլով հանդիպման վերաբերյալ:

 

Անատոլի Բիբիլովը ԼՂՀ էր ժամանել մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին