ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը նոր ղեկավար ունի - Mediamax.am

6175 դիտում

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը նոր ղեկավար ունի


Պյոտր Շվիտալսկին
Պյոտր Շվիտալսկին

Լուսանկարը` http://i.ytimg.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրամիության պատվիրակության նոր ղեկավար է նշանակվել լեհ դիվանագետ Պյոտր Շվիտալսկին:

Այս մասին տեղեկացնում է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական կայքը:

 

Պյոտր Շվիտալսկին կադրային բարձաստիճան դիվանագետ է, որը զբաղեցնում է Եվրոպայի Խորհրդի Քաղաքականության ծրագրավորման ղեկավարի պաշտոնը:

 

2005-2010 թթ. նա եղել է Լեհաստանի մշտական ներկայացուցիչն ու դեսպանը Եվրոպայի Խորհրդում:

 

Պյոտր Շվիտալսկին սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, ինչպես նաեւ Վարշավայի համալսարանում:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավարը Տրայան Հրիսթեան էր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին