Երեւան: Մեդիամաքս: Երեկ երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակելու հարցը:
Այս մասին նիստի ավարտին լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Սերժ Սարգսյանը գործադիր մարմնի անդամների հետ խորհրդակցել է վերոնշյալ հարցի հետ կապված: ԳՄ անդամները հիմնականում դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը»,-ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: