Սարգսյանն ու Պուտինը Ռուսաստանում կհանդիպեն - Mediamax.am

7887 դիտում

Սարգսյանն ու Պուտինը Ռուսաստանում կհանդիպեն


Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները
Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը:

 

Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի եւ հետագա ծրագրերի շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին