Սերժ Սարգսյանը Մադրիդում կմասնակցի ԵԺԿ տարեկան համագումարին - Mediamax.am

Հունվար 16, 2026
5792 դիտում

Սերժ Սարգսյանը Մադրիդում կմասնակցի ԵԺԿ տարեկան համագումարին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա:

Մադրիդում նա կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին եւ ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:

 

Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. մարտին եւ հունիսին ՀՀ նախագահը Բրյուսելում մասնակցել էր ԵԺԿ գագաթնաժողովներին:

 

ԵԺԿ տարածած հաղորդագրության համաձայն, Մադրիդում կայանալիք համագումարին եւ գագաթնաժողովին մասնակցելու են Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բուլղարիայի եւ Հունգարիայի վարչապետներ Բոյկո Բորիսովը եւ Վիկտոր Օրբանը, այլ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:

 

ԵԺԿ համագումարին եւ գագաթնաժողովին կմասնակցեն նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը եւ Եվրամիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին