Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում «դուրս գալ պայքարի» - Mediamax.am

10759 դիտում

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում «դուրս գալ պայքարի»


Րաֆֆի Հովհաննիսյանը
Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Նոր Հայաստան» ճակատը դեկտեմբերի 1-ին քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ՝ Հայաստանում «կուսակցապետության հաստատումը» կանխելու համազգային պայքարին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

««Նոր Հայաստան» ճակատը, վայր դնելով իր մասնակից անդամների կուսակցական դրոշները, հայ ժողովրդին, քաղաքական գործընկերներին հրավիրում է համազգային պայքարի»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով՝ այդ պայքարը կհասնի հաղթական ավարտին բացառապես միասնության դեպքում: 

 

«Սա արդեն նախագահական կամ խորհրդարանական ընտրապայքար չէ, աթոռի իշխանատենչություն չէ, այլ համահայկական հրամայական: Կոչ ենք անում մեր ժողովրդին չվախենալ, ներել միմյանց անցյալի սխալները եւ ստեղծել միացյալ հրապարակ»,- ասել է «Ժառանգության» առաջնորդը:

 

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանել է, որ 2013թ. նախագահական ընտրություններից հետո իր թիմը «կազմակերպական առումով պատրաստ չէր սեփական հաղթանակին»:

 

«Հիմա մենք առավել պատրաստ ենք: Մենք կունենանք բոլոր հանգամանքների համար սցենարներ, եւ ամեն ինչ կանենք խորհրդակցաբար թե մեր ներսում, թե ժողովրդի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ «Նոր Հայաստան»-ը դեռ ճշգրտում է իր մարտավարական քայլերը:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ անդրադարձել է Երեւանում հայտնաբերված հանցավոր խմբի վնասազերծմանը:

 

«Այս վերջին գործողության աննախադեպ հրապարակայնությունը ցուցադրում է այս օպերացիայի անլրջությունը, նպատակաուղղվածությունը եւ արտաքին միջավայրը ներքին կեղծ նպատակների համար չարաշահելը»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին