«Ժառանգություն»-ը պահանջում է արտահերթ ընտրություններ - Mediamax.am

7840 դիտում

«Ժառանգություն»-ը պահանջում է արտահերթ ընտրություններ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտել է ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ իշխանությունների գործողությունները:

«Իշխանությունները ընտրել են արյունահեղության ուղին, ինչը դրսեւորվեց բանակցությունների հրավիրված եւ հրազենից դավադրաբար վիրավորված Պավել Մանուկյանի, ապա նրա որդու՝ Արամ Մանուկյանի դեպքում»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում:

 

«Ժառանգություն»-ն ընդգծել է, որ «Սասնա Ծռեր»-ը հակաահաբեկչական խումբ է, եւ պահանջել իշխանություններից անհապաղ թույլ տալ սնունդ, ջուր եւ դեղորայք հասցնել ՊՊԾ գնդում պատսպարված «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, ապա՝ վերսկսել նրանց հետ բանակցությունները՝ խնդիրն անարյուն հանգուցալուծման հասցնելու նպատակով:

 

Կուսակցությունը կոչ է արել նաեւ ձեւավորել ժողովրդական վստահության ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի եւ կանցկացնի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ՝ արդեն այս տարվա դեկտեմբեր ամսին:

 

«Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին դուրս գալ փողոց, մասնակցել հանրահավաքներին, իրենց բողոքի ձայնն արտահայտել ընդդեմ իշխանությունների ապօրինությունների եւ թույլ չտալ իշխանություններին շարունակելու արյունահեղությունը»,- ասված է կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին