Արթուր Դավթյանը ՀՀ նոր գլխավոր դատախազն է - Mediamax.am

16357 դիտում

Արթուր Դավթյանը ՀՀ նոր գլխավոր դատախազն է


Արթուր Դավթյանը
Արթուր Դավթյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրել Արթուր Դավթյանին:

Արթուր Դավթյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 3-ը։

 

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 4-ին Գեւորգ Կոստանյանի հրաժարականից հետո։

 

Արթուր Դավթյանը ծնվել է 1978թ․ դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

 

Ավարտել է Երեւանի պետական համալսարանը, իրավաբանական գիտությունների թեկնածու է։

 

2012-2013 թթ. եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2013-2016 թթ.՝ Երեւանի դատախազ։ 2016թ. հունիսի 22-ին նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

 

2000-2006 թթ. դասախոսել է ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։ Դասախոսում  է նաեւ Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Երեւանի պետական մանկավարժական համալսարանում:

 

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին